Ծրագրավորման մրցույթի գլխավոր նպատակը Հայաստանի և սփյուռքի ՏՀՏ ոլորտի երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի և որակավորման բացահայտումն է:
Մրցույթը բաղկացած կլինի երեք փուլերից: Մասնավորապես առաջին անհատական փուլում մասնակիցները կներկայացնեն բաց կոդով ծրագրավորման հանձնարարականների իրենց լուծումները, իսկ երկրորդ փուլը կներառի հինգ օրվա թրեյնինգ դպրոց և երրորդ փուլը` թիմային ծրագրավորման մրցույթ: