English
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի






Մրցույթ–մարաթոնը
Ընթացքը
Մասնակցության կարգը
WebOS2006 ը Sys-Con Media ում
Առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS) ծրագրավորման մարաթոն

( Հոկտեմբերի 14, 2006 )


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և Օփեն Սոֆթ Քոնսալթ ընկերությունը հայտարարում են առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS) ծրագրավորման մարաթոնի բացումը, որը տեղի կունենա 14 հոկտեմբերի 2006թ.: Մրցույթի մասնակիցները կարող են գրանցվել http://webos2006.com վեբ կայքում և 24 ժամվա ընթացքում հանձնեն իրենց աշխատանքները կազմակերպչական կոմիտեին:

Հայաստանի ՏՏ բնագավառը համարվում է ամենաառաջատար և խոստումնալից տնտեսական ոլորտը` իր խորը արմատներով և գիտահետազոտական ավանդույթներով: Նաև հայ ծրագրավորողներն ու ինժեներները մշտապես ներգրավված են եղել միջազգային գիտահետազոտական աշխատանքներում և մշակման նախագծերում թե’ հարևան երկրների և թե’ հեռավոր արտերկրի ընկերությունների հետ:

Բաց կոդերով (Open Source) 24-ժամյա ծրագրավորման մարաթոնը նախատեսված է իրականացնել 2006թ. հոկտեմբերի 14-ին, և իր առջև ունի բարձր նպատակ` գովազդել Հայաստանի ՏՏ ոլորտը և հայ ծրագրավորողների հմտություններն ու ներուժը, ներկայացնել Հայաստանը, որպես ՏՏ ոլորտում գրավիչ հեռանկար ունեցող երկիր:

Բաց կոդով ծրագրավորման 24-ժամյա մարաթոնը մեկ անգամ ևս կխթանի ՏՏ բնագավառի մասնագետների նորարար նախաձեռնությունները, կբացահայտի նրանց կարողությունները բաց կոդով տեխնոլոգիաների բնագավառում, կօժանդակի նոր ձեռնարկությունների ստեղծմանը և բաց կոդով ծրագրավորման միջավայրի ձևավորմանը:

Մարաթոնը հովանավորվում է ՏՏ զարգացման աջակցման խորհուրդի (http://www.itdsc.am), Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (http://www.uite.org), Sun Microsystems (http://www.sun.com) և Սորսիո ՓԲԸ (http://sourcio.som) կողմից:



http://webos2006.com

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation