|
|
|
 |
|
 |
|
|
|
|
 |


|
|
 |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է գիտահենք տնտեսության ձևավորումը, երկրի մրցունակության և տնտեսության մեջ արտադրողականության ավելացումը, կառավարման, ստեղծագործական ու նորարարական, գիտակրթական, առողջապահական և մշակութային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը և համարում է, որ Տեղեկատվական Հասարակության կայացմանն ուղղված գործունեությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ այդ նպատակներին հասնելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ կառավարությունը 2000 թվականից տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը ճանաչել է որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն և հետևողական ու համակողմանի աշխատանքներ է իրականացնում ոլորտում կայուն աճ և զարգացում ապահովելու համար:
ՏՏ ամիս 2007՚-ը հանդիսանում է նախորդ տարի մեծ հաջողությամբ կազմակերպված ՙՏՏ ամիս 2006՚-ի շարունակությունը, որը ողջունելի էր և' տեղական և' տարածաշրջանային առումով: ՙՏՏ ամիս 2007՚ նախաձեռնությունը Հայաստանի կառավարության կողմից համարվել է Հայաստանի այս առաջատար ոլորտի` երկրում և արտասահմանում շարունակական խթանմանն ուղղված հերթական տրամաբանական քայլը:
www.itmonth.am
|
|
|
 |
 |
Սեպտեմբերի 7-10, 2007
|
Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի -Արևելք-Արևմուտք Նախագծում և Թեստ (IEEE EWDTS) 5-րդ Սիմպոզիումը ընձեռում է էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակման հնարավորություն:
|
 |
Սեպտեմբերի 11, 2007
|
(Windows Genuine Advantage), (WGA) նախաձեռնության շնորհանդես:
|
 |
Սեպտեմբերի 11, 2007
|
National Instruments ընկերության հետ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում:
|
 |
Սեպտեմբերի 17-21, 2007
|
Միջազգային ինովացիոն համաժողովին և ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինարին մասնակցելու են մոտ 60-70 միջազգային և տեղական փորձագետներ և քաղաքականություն մշակողներ Արևելյան Եվրոպայից, ինչպես նաև ԱՊՀ և ԵՄ երկրներից և Միացյալ Նահանգներից: Ֆորումը արդյունավետ միջոց կհանդիսանա տարածաշրջանում ինովացիոն տեխնոլոգիաների խթանման համար:
|
 |
Սեպտեմբերի 24-28, 2007
|
Այս միջոցառման նպատակն է նպաստել համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնողների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակմանը:
|
 |
Սեպտեմբերի 19, 2007
|
ներկա կլինեն ArmTech համագումարի կազմկոմիտեի ամերիկացի և հայ անդամները կլոր սեղանի շրջանակներում համագումարի արդյունքները քննարկելու համար:
|
 |
Սեպտեմբերի 21-23, 2007
|
Կուսումնասիրվեն և կքննարկվեն Հայաստանում ՏՀՏ ոլորտին առնչվող խնդիրներ:
|
 |
Սեպտեմբերի 24-27, 2007
|
միջոցառումների շարքի շրջանակներում կկազմակերպվեն այնպիսի նշանակալի միջոցառումներ, ինչպիսիք են Սինոփսիս ընկերության նոր գիտահետազոտական կենտրոնի բացումը, ՀՊՃՀ և ԵՊՀ Սինոփսիսի կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական արարողությունը, ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը, Միկրոէլեկտրոնիկայի երկրորդ ամենամյա հայաստանյան օլիմպիադայի հանսիդավոր բացումը,, Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների և Նախագահի կրթական պարգևների մրցանակակիրների հանդիսավոր ընդունելությունը:
|
 |
Հոկտեմբերի 23, 2007
|
UNIDO-ի Հայաստանի գրասենյակը ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՏՏ հիմնադրամի համագործակցությամբ 2007թ. հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպելու է կլոր սեղան քննարկում <<ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար>> թեմայով, որին կմասնակցեն պաշտոնյաներ, ՏՏ փորձագետներ և ձեռներեցներ ՓՄՁ-ներին տրամադրվող զարգացման ծառայություններին և գործարար տեղեկատվությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
|
 |
Հոկտեմբերի 26-28, 2007
|
ցուցահանդեսի նպատակն է շեշտադրել ՏՏ ոլորտի նշանակությունը, իրազեկել տեղի շահագրգիռ կողմերին ՏՏ ոլորտի մասին և նպաստել Հայաստանի, որպես ՏՏ առաջատար ունակություններ ունեցող երկրի, կերպարի ստեղծմանը:
|
 |
Հոկտեմբեր,2007
|
ամենամյա համաշխարհային մրցույթը աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողներին ընձեռում է ՏՏ ոլորտում իրենց նորարարական մոտեցումներն ի ցույց դնելու հնարավորություն:
|
 |
Նոյեմբերի 13-14, 2007
|
Մայքրոսոֆթ ընկերության գերմանացի և ուկրաինացի արհեստավարժ մասնագետները տեղացիներին կներկայացնեն ծրագրի վերջին նորամուծությունները:
|
 |
Նոյեմբերի 19, 2007
|
նպատակն է աջակցել և երիտասարդների շրջանում խթանել ՏՀՏ ուսումնասիրման և կիրառման ստեղծագործական մոտեցումը:
|
 |
Նոյեմբերի 20-23, 2007
|
կրթության միջոցով տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների կայուն աճի ապահովման թեմայով:
|
 |
Նոյեմբեր, 2007
|
SUN Microsystems ընկերության հետ SUN լուծումների լաբորատորիայի հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում SUN լուծումների զարգացման, ինտեգրման և փորձարկման կենտրոնը կնպաստի ավելի լավ և բարձրորակ ապրանքների ստեղծմանը և’ տեղի և’ օտարերկրյա հաճախորդների համար:
|
 |
Նոյեմբեր, 2007
|
Microsoft ընկերության հետ Ինովացիոն կենտրոնի բացման մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում ՏՀՏ ոլորտը կունենա այն ենթակառուցվածքը և ռեսուրսները, որոնք կնպաստեն տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտում գիտելիքների փոխանցմանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |