English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
------ Ընտրե'ք միջոցառումը
IEEE EWDTS 5-րդ Սիմպոզիում
Microsoft ընկերության Windows-ի իրական առավելությունը
Նեյշընըլ Ինսթրումենթս համաձայնագրի ստորագրում
Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողով
Համակարգչային գիտության և ՏՏ 6-րդ միջազգային համաժողով
ArmTech համագումարի կազմկոմիտեի նիստ
ՏՀՏ լիդերներն առանց փողկապի
Սինոփսիսի շաբաթ
Կլոր սեղան ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար թեմայով
Դիջիթեք-2007
Imagine Cup-Հայաստան
Հեղինակների օրեր
Առաջավոր ուսուցման կենտրոնի բացում
Երրորդ ամենամյա համաշխարհային համաժողով
SUN Microsystems, համաձայնագրի ստորագրում
Microsoft ընկերության հետ համաձայնագրի ստորագրում
Գլխավոր
ՏՏ Ամիս
Միջոցառումներ
Լուրեր
Կապ
Փնտրում ըստ ամսաթվի
------ Նշե'ք ամսաթիվը
Սեպտեմբերի 7-10, 2007
Սեպտեմբերի 11, 2007
Սեպտեմբերի 11, 2007
Սեպտեմբերի 17-21, 2007
Սեպտեմբերի 24-28, 2007
Սեպտեմբերի 19, 2007
Սեպտեմբերի 21-23, 2007
Սեպտեմբերի 24-27, 2007
Հոկտեմբերի 23, 2007
Հոկտեմբերի 26-28, 2007
Հոկտեմբեր,2007
Նոյեմբերի 13-14, 2007
Նոյեմբերի 19, 2007
Նոյեմբերի 20-23, 2007
Նոյեմբեր, 2007
Նոյեմբեր, 2007
Սեպտեմբերի 7-10, 2007
IEEE EWDTS 5-րդ Սիմպոզիում
Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի -Արևելք-Արևմուտք Նախագծում և Թեստ (IEEE EWDTS) 5-րդ Սիմպոզիումը ընձեռում է էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակման հնարավորություն:
Սեպտեմբերի 11, 2007
Microsoft ընկերության Windows-ի իրական առավելությունը
(Windows Genuine Advantage), (WGA) նախաձեռնության շնորհանդես:
Սեպտեմբերի 11, 2007
Նեյշընըլ Ինսթրումենթս համաձայնագրի ստորագրում
National Instruments ընկերության հետ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում:
Սեպտեմբերի 17-21, 2007
Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողով
Միջազգային ինովացիոն համաժողովին և ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինարին մասնակցելու են մոտ 60-70 միջազգային և տեղական փորձագետներ և քաղաքականություն մշակողներ Արևելյան Եվրոպայից, ինչպես նաև ԱՊՀ և ԵՄ երկրներից և Միացյալ Նահանգներից: Ֆորումը արդյունավետ միջոց կհանդիսանա տարածաշրջանում ինովացիոն տեխնոլոգիաների խթանման համար:
Սեպտեմբերի 24-28, 2007
Համակարգչային գիտության և ՏՏ 6-րդ միջազգային համաժողով
Այս միջոցառման նպատակն է նպաստել համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնողների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակմանը:
Սեպտեմբերի 19, 2007
ArmTech համագումարի կազմկոմիտեի նիստ
ներկա կլինեն ArmTech համագումարի կազմկոմիտեի ամերիկացի և հայ անդամները կլոր սեղանի շրջանակներում համագումարի արդյունքները քննարկելու համար:
Սեպտեմբերի 21-23, 2007
ՏՀՏ լիդերներն առանց փողկապի
Կուսումնասիրվեն և կքննարկվեն Հայաստանում ՏՀՏ ոլորտին առնչվող խնդիրներ:
Սեպտեմբերի 24-27, 2007
Սինոփսիսի շաբաթ
միջոցառումների շարքի շրջանակներում կկազմակերպվեն այնպիսի նշանակալի միջոցառումներ, ինչպիսիք են Սինոփսիս ընկերության նոր գիտահետազոտական կենտրոնի բացումը, ՀՊՃՀ և ԵՊՀ Սինոփսիսի կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական արարողությունը, ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը, Միկրոէլեկտրոնիկայի երկրորդ ամենամյա հայաստանյան օլիմպիադայի հանսիդավոր բացումը,, Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների և Նախագահի կրթական պարգևների մրցանակակիրների հանդիսավոր ընդունելությունը:
Հոկտեմբերի 23, 2007
Կլոր սեղան ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար թեմայով
UNIDO-ի Հայաստանի գրասենյակը ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՏՏ հիմնադրամի համագործակցությամբ 2007թ. հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպելու է կլոր սեղան քննարկում
<<
ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար
>>
թեմայով, որին կմասնակցեն պաշտոնյաներ, ՏՏ փորձագետներ և ձեռներեցներ ՓՄՁ-ներին տրամադրվող զարգացման ծառայություններին և գործարար տեղեկատվությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
Հոկտեմբերի 26-28, 2007
Դիջիթեք-2007
ցուցահանդեսի նպատակն է շեշտադրել ՏՏ ոլորտի նշանակությունը, իրազեկել տեղի շահագրգիռ կողմերին ՏՏ ոլորտի մասին և նպաստել Հայաստանի, որպես ՏՏ առաջատար ունակություններ ունեցող երկրի, կերպարի ստեղծմանը:
Հոկտեմբեր,2007
Imagine Cup-Հայաստան
ամենամյա համաշխարհային մրցույթը աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողներին ընձեռում է ՏՏ ոլորտում իրենց նորարարական մոտեցումներն ի ցույց դնելու հնարավորություն:
Նոյեմբերի 13-14, 2007
Հեղինակների օրեր
Մայքրոսոֆթ ընկերության գերմանացի և ուկրաինացի արհեստավարժ մասնագետները տեղացիներին կներկայացնեն ծրագրի վերջին նորամուծությունները:
Նոյեմբերի 19, 2007
Առաջավոր ուսուցման կենտրոնի բացում
նպատակն է աջակցել և երիտասարդների շրջանում խթանել ՏՀՏ ուսումնասիրման և կիրառման ստեղծագործական մոտեցումը:
Նոյեմբերի 20-23, 2007
Երրորդ ամենամյա համաշխարհային համաժողով
կրթության միջոցով տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների կայուն աճի ապահովման թեմայով:
Նոյեմբեր, 2007
SUN Microsystems, համաձայնագրի ստորագրում
SUN Microsystems ընկերության հետ SUN լուծումների լաբորատորիայի հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում SUN լուծումների զարգացման, ինտեգրման և փորձարկման կենտրոնը կնպաստի ավելի լավ և բարձրորակ ապրանքների ստեղծմանը և’ տեղի և’ օտարերկրյա հաճախորդների համար:
Նոյեմբեր, 2007
Microsoft ընկերության հետ համաձայնագրի ստորագրում
Microsoft ընկերության հետ Ինովացիոն կենտրոնի բացման մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում ՏՀՏ ոլորտը կունենա այն ենթակառուցվածքը և ռեսուրսները, որոնք կնպաստեն տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտում գիտելիքների փոխանցմանը:
ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation