

|
|
|
|
 |
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԵՎԵԼՔ - ԱՐԵՎՄՈՒՏՔ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԹԵՍՏ 5-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ (IEEE EWDTS)
Հայաստան, Երևան, Կոնգրես հյուրանոց
( Սեպտեմբերի 7-10, 2007 )
Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Արևելք-Արևմուտք Նախագծում և Թեստ (IEEE EWDTS) 5-րդ Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է: Այն նախատեսված է հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրներից և նորաանկախ միավորումներից մասնակիցների ներգրավման համար:
Սիմպոզիումի աշխատանքներում կընդգրկվեն 125 մասնակիցներ 25 երկրներից: Ներկայացվելու են 151 զեկույցներ, իսկ համաշխարհային առաջատար ընկերություններից հրավիրված են 24 խոսնակներ ոլորտի նվաճումները ներկայացնելու և հետագա զարգացումները քննարկելու նպատակով: Ծրագրով նախատեսված են նիստեր, որոնց ընթացքում մասնակիցները կարող են ունենալ իրենց պաստառները և պատասխանել հետաքրքրված այցելուների հարցերին: Բացի այդ, ի հավելումն լիագումար և հրավիրված անձանց համար իրականացվող պրեզենտացիաների, կներկայացվի նաև Քադենս ակադեմիական ցանցը:
<<Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներում եղել է միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կենտրոն: Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Արևելք-Արևմուտք Նախագծում և Թեստ (IEEE EWDTS) 5-րդ Սիմպոզիումի անցկացումը Հայաստանում փաստում է, որ այսօր էլ Հայաստանը հանդիսանում է ոլորտի առաջատար կենտրոններից մեկը: Ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների հեղինակավոր մասնագետները Հայաստանում կներկայացնեն իրենց նորագույն նվաճումները` միևնույն ժամանակ հնարավորություն ստանալով հանդիպելու հայկական ընկերություններին և ծանոթանալու ոլորտում նրանց ունեցած ձեռքբերումներին>>, նշում է սիմպոզիումի նախագահ, Վիրաժ Լոջիք ընկերության փոխտնօրեն դոկտոր Երվանդ Երզնկյանը:
Սիմպոզիումի հովանավորն է Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Համակարգչային հանրության տեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդը, իսկ կազմակերպիչներն են Կրակովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարանը, ինչպես նաև <<Սթար Լեբս>> և Հայաստանի Միկրոէլեկտրոնիկայի կազմակերպությունը, Տալլինի տեխնոլոգիաների ինստիտուտը, Կառավարման գիտությունների Մոսկվայի ինստիտուտը, Էներգետիկայի մոդելավորման խնդիրների Կիևի ինստիտուտը և Միկրոէլեկտրոնիկայի նախագծման խնդիրների <<RAS>>ինստիտուտը: Ֆինանսական աջակցությունը տրամադրում են Քադենս, Էկոսթար, Ինտել, INTSPEI, Մենթոր Գրեֆիքս, Նեյշընըլ ինսթրումենթս, Սինոփսիս և Վիրաժ լոջիք ընկերությունները:
Սիմպոզիումն ունի 5 տարվա պատմություն: Նախկինում այն կազմակերպվել է Յալթա (երկու անգամ), Օդեսա և Սոչի քաղաքներում:
|
|
|
|
|