Առաջավոր ուսուցման կենտրոնի և երիտասարդական համացանցի ներկայացում
( Նոյեմբերի 19, 2007 )
ATHGO-ն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայաստանի Կառավարությունը և ՄԱԿ-ի ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսը (UN/GAID) բացում են առաջավոր ուսուցման կենտրոն և երիտասարդական համացանց, որի նպատակն է աջակցել և խթանել երիտասարդների հետաքրքրությունը դեպի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ուսումնասիրումն ու օգտագործումը: Կենտրոնը նաև հարթակ կծառայի երիտասարդների կողմից առաջնորդվող նախաձեռնությունները ներկայացնելու, ինչպես նաև հմտությունների և ռեսուրսների միջսերնդային փոխանցումը խրախուսելու նպատակով չափահաս-երիտասարդ համագործակցությունը խթանելու համար: