English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի






DigiTech ցուցահանդես 2007

( Հոկտեմբերի 26-28, 2007 )




DigiTech ցուցահանդեսը տեղի կունենա 2007թ. հոկտեմբերի 26-28-ը: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 70 ընկերություն, իսկ այցելուների քանակը կհասնի մոտ 20.000-ի: Մինչ այժմ DigiTech 2007 ՏՏ/ՏՀՏ ցուցահանդեսին մասնակցության համաձայնագիր է ստորագրել 20 ընկերություն, այդ թվում այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Նեյշընըլ ինսթրումենթս (National Instruments), ԱԴՔ և Ինտրակոմ ընկերությունները: Ինտրակոմի հայաստանյան մասնաճյուղը նաև հանդիսանում է Digilife սեմինար դասընթացների հովանավորը:

DigiTech ցուցահանդեսը (www.digitec.am) նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ԻՏ ձեռնարկությունների միության կողմից: Այս տարի կազմակերպիչների շարքին կմիանա նաև ՁԻՀ-ը և ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում ծրագիրը: Ցուցահանդեսի նպատակն է շեշտադրել ՏՏ ոլորտի նշանակությունը, իրազեկել տեղի շահագրգիռ կողմերին ՏՏ ոլորտի մասին և նպաստել Հայաստանի, որպես ՏՏ առաջատար ունակություններ ունեցող երկրի, կերպարի ստեղծմանը: Ցուցահանդեսը կազմակերպվում է 2005թ-ից ԻՏՁՄ-ի կողմից: Ներկայումս DigiTech-ը հանդիսանում է մասնագիտացված ամենախոշոր ցուցահանդեսը տարածաշրջանում, որին մասնակցում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, և որը հնարավորություն է ընձեռում մուտք գործել տեղական և տարածաշրջանային շուկաներ:

DigiTech 2006-ն անց է կացվել Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո: Այն նշանակալիորեն նպաստեց ոլորտի զարգացմանը և ունեցավ մի քանի կոնկրետ հաջող արդյունքներ: Դրա շրջանակներում, օրինակ, հնարավոր եղան բանակցությունները մի շարք միջազգային համբավ վայելող կազմակերպությունների` Մայքրոսոֆթի (Microsoft), Միցուբիշի Էլեքթրիքի (Mitsubishi Electric), Հյուլեթ Պակարդի (Hewlett-Packard), Նեյշընըլ Ինսթրումենթսի (National Instruments) և ՀՀ կառավարության միջև Հայաստանում դրանց մասնաճյուղ ընկերությունների, ուսումնական կենտրոնների և ներկայացուցչական գրասենյակների բացման վերաբերյալ: Օրինակ, Հայաստանում բացվեցին Միցուբիշի Էլեքթրիք (Mitsubishi Electric) և Նեյշընըլ Ինսթրումենթս (National Instruments) ընկերությունների գրասենյակները, Հյուլեթ Պակարդ (Hewlett-Packard) ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր Հյուլեթ Պակարդի կողմից ՏՏ խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնաճյուղ ընկերության հիմնադրման մասին, գերմանական Ֆեստո Դիդակտիկ (Festo Didactic) ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև ստորագրվեց համաձայնագիր Հարավային Կովկասում առաջին ավտոմատացման ուսումնական կենտրոնի ստեղծման մասին, իսկ Մայքրոսոֆթ (Microsoft) ընկերությունը բիզնեսի և ձեռներեցության ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրեց VivaCell-ի հետ:

DigiTech-ը հաճախորդներին, ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին ընձեռում է նոր գործարար կապեր հաստատելու, տեղեկատվություն փոխանակելու և պոտենցիալ բիզնես գործարքներ քննարկելու հնարավորություն…

Վերջին երկու տարիներին DigiTech ցուցահանդեսի մասնակիցների քանակն ավելացել է 50%-ով, և այն դարձել է Հայաստանի ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր միջոցառումը:

DigiTech 2007 ցուցահանդեսին մասնակցում են ՏՀՏ ոլորտի տարբեր բնագավառները, այդ թվում ՏՏ սարքավորումների, հեռահաղորդակցման, WiFi ցանցերի, համակարգչային ծրագրերի, բանկային տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների, գիտահետազոտական աշխատանքների, ՏՏ և ընդհանուր բիզնեսի, ինտերնետային ծրագրերի և էլ. կոմերցիայի, ՏՏ և կրթության, էլ. կառավարման, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի բնագավառները ներկայացնող ընկերություններ:

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation