|
|
|
 |
|
 |
|
 |


|
|
|
|
 |
Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողով և ECA ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինար
( Սեպտեմբերի 17-21, 2007 )
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Համաշխարհային բանկի ու վերջինիս Տեղեկատվություն զարգացման համար ծրագիր բիզնեսի ինկուբացիայի նախաձեռնության (www.infodev.org) և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում ծրագրի համագործակցությամբ կազմակերպում են Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողով և ECA ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինար: Նշված երկու միջոցառումերն էլ տեղի կունենան 2007թ. սեպտեմբերի 17-20-ը:
Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողովի և ECA ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինարի ժամանակ ուշադրությունը կենտրոնացվելու է հետևյալի վրա.
- տարածաշրջանում առկա ինովացիոն ազգային կանոնակարգեր,
- բիզնես ինկուբատորների և տեխնոպարկերի, որպես երկրի կողմից ինովացիայի վրա հիմնված ձեռներեցության խթանման ուղղղությամբ գործադրվող ջանքերի խթանների, դերը,
- տեխնոլոգիաների որդեգրման և ինովացիայի ոլորտում գործարար կապերի ստեղծումը և համագործակցությունը խթանող նախաձեռնությունները,
- հայկական ընկերություններին գործընկերներ գտնելու և վենչուրային կապիտալ ունեցողներից արտաքին ներդրումներ ներգրավելու գործընթացում աջակցելու ուղիները:
Ֆորումին ներկա կլինեն բիզնեսի ինկուբացիայի և ինովացիայի խթանման ոլորտում մոտ 60-70 միջազգային և տեղական փորձագետներ և քաղաքականություն մշակողներ Արևելյան Եվրոպայից, ԱՊՀ և ԵՄ երկրներից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից: Ֆորումը համարվում է տարածաշրջանում ինովացիոն տեխնոլոգիաների խթանման ամենաարհեստավարժ և արդյունավետ գործիքը: Միջոցառմանը ելույթով հանդես գալու համար հրավիրված փորձագետներն իրենց բնագավառում մեծ ճանաչում վայելող մասնագետներ են:
Ինովացիա ECA-2007 միջազգային ինովացիոն համաժողովը և ECA ինկուբատորների ցանցի տարածաշրջանային սեմինարը կօգնեն ՏՏ քլաստերին ներգրավել արտաքին վենչուռային կապիտալ և բարելավել Հայաստանի որպես գիտելիքների վրա հիմնված տնտեություն ունեցող երկրի կերպարը: Այն նաև մեծ հնարավորություն է ընձեռում ՏՏ քլաստերի մրցունակությունը մամուլում և Հայաստանի ՏՏ ինովացիոն քաղաքականությունը խթանելու համար:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |