|
|
|
|
|
|
 |
|
 |
 |
|
 |
|
 |


|
|
|
|
 |
Համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների 6-րդ միջազգային համաժողով
( Սեպտեմբերի 24-28, 2007 )
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը սեպտեմբերի 24-28-ը անցկացրեց Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ CSIT-2007 6-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն էր աջակցել գիտական և տեխնոլոգիական ինֆորմացիայի փոխանակմանը համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
Գիտաժողովի առաջարկվող ուղղություններն էին.
- Ալգորիթմներ, ավտոմատներ, տրամաբանություն
- Դիսկրետ մաթեմատիկա և կոմբինատորիկա
- Ինֆորմացիայի տեսություն և կոդավորման տեսություն
- Արհեստական բանականություն և կառավարմանն աջակցող համակարգեր
- Կերպարների ճանաչում և պատկերների մշակում
- Տարաբաշխված պրոցեսներ և տվյալների շտեմարաններ
- Գիտական հաշվարկներ
- Նախագծում և թեստավորում
- Հեռահաղորդակցություն և ցանցեր
CSIT-2007 ներկայացվել են շուրջ 120 հոդված, որոնցից ցուցադրման համար ընտրվել են 91-ը:
CSIT-2007-ին մասնակցեցին 35 գիտնականներ տարբեր երկրներից` Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ճապոնիա, Ռուսաստան, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Իրան և 92-ը` Հայաստանից:
Գիտաժողովի ընթացքում եղան 9 պլենար և 82 զուգահեռ զեկույցներ: Գիտաժողովի շրջանակներում կայացավ հատուկ նիստ` նվիրված FP7 ICT ծրագրին, որի նպատակն էր տեղեկացնել և խթանել FP7 ICT հետազոտական ծրագրերն ու հնարավորությունները հայ գիտնականների համար և քննարկել հարցեր` կապված ԵՄ-Հայաստան կրթական և հետազոտական խնդիրների հետ:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպված էր նաև երկու աշխատանքային գիտաժողով` UNL-Armenian Module (UNDL հիմնադրամի ծրագիր) և Scientific computing GRID (Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագիծ):
Գիտաժողովին աջակցել են ՀՀ Կառավարությունը և հետևյալ կազմակերպությունները` Սինոփսիս Հայաստան, Յունիքոմփ, Արմինկո, Մայքրոսոֆթ Հայաստան, Հայլինք, Երևանի ավտոմատացման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
 |
 |
|
|
|
|
|
|