English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի





Միկրոէլեկտրոնիկայի Երկրորդ Ամենամյա Հայաստանյան Օլիմպիադա


ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեվը
Սինոփսիսի շաբաթ

( Սեպտեմբերի 24-27, 2007 )


<<ՍԻՆՈՓՍԻՍ>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄ


Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը պաշտոնապես բացեց իր նոր մասնաշենքը Երևանում: Մեծածավալ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներից հետո նախկին խորհրդային ժամանակաշրջանի կիսահաղորդչային սարքերի արտադրամասը վերածվել է Հայաստանի առավել ժամանակակից ՏՏ գիտահետազոտական և նախագծման մասնաշենքի:
Տեղակայված լինելով Վիասֆիըր Թեքնոպարկում` նոր 9.000 քմ. մակերեսով այս կենտրոնը տեղավորում է մինչև 500 աշխատակից և ավելի քան 120 ուսանող: Այստեղ է նաև տեղափոխվել Հայաստանի պետական համալսարանի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջդեպարտամենտալ ամբիոնը: Այն ունի ժամանակակից և համակարգչային տեխնիկայով հագեցած հինգ լսարան: Սինոփսիսն աշխատել է արևմտյան մասնագետների հետ առկա կառույցը ամրապնդելու և այն անվտանգության ու ապահովության տեղական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:
Մասնաշենքի համակարգչային ցանցը Հայաստանի խոշորագույնն է և բաղկացած է ավելի քան 100 կրկնակի մշակիչ համակարգչային համակարգերից: Կենտրոնն ունի օդափոխման, ֆիլտրման և սառեցման առանձին համակարգ, որը գործում է օդորակման հիմնական համակարգից անկախ: Շենքում կա էլեկտրաէներգիայի հավելյալ աղբյուր դրա օդափոխումն ու անվտանգությունն ապահովելու համար:
<<Ուրախ ենք այս հաստատության ստեղծման և Հայաստանին էլեկտրոնիկայի ոլորտի կարևոր մասնակիցը դառնալու գործում օգնելու համար>>, նշեց Սինոփսիս ընկերության նախագահ և գործադիր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը, հավելելով, <<Մենք կանխատեսում են պայծառ ապագա Հայաստանի համար և ամենայն բարիք են մաղթում Սինոփսիսի այս կենտրոնի աշխատակիցներին, քանի որ նրանք նպաստում են ընկերության շարունակական հաջողությանը>>:
<<Մենք հետևում էինք այս գրասենյակի կայուն առաջընթացին վերանորոգման աշխատանքների ժամանակ և այժմ կարող ենք նշել, որ սա հաջող աշխատանք էր և ունի խոստումնալից ապագա տարածաշրջանի զարգացող էլեկտրոնիկայի ոլորտում¦, նշեց Սինոփսիսի Ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ և ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր օպերացիոն տնօրեն Ռիչ Գոլդմանը, ավելացնելով, <<Այս հաստատությունը կօգնի Սինոփսիսին և վերջինիս հաճախորդներին կենսունակ գործունեություն ծավալել աշխարհի այս մասում>>:
<<Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ այս աշխատանքներին և համոզված եմ էլեկտրոնիկայի ոլորտում Սինոփսիսի արդյունավետ գործունեության վերաբերյալ>>, ասաց Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Մուսայելյանը: <<Ես խոսում եմ մեր բոլորի անունից, երբ իմ երախտիքն եմ հայտնում Սինոփսիս ընկերությանը այս հնարավորության ընձեռնման համար, և գիտեմ, որ մենք կարող ենք մեր նշանակալի ներդրումն ունենալ ընկերության ավտոմատացված նախագծման գործիքների մշակման, հոսքերի և մտավոր սեփականության ոլորտներում>>, հավելեց նա:

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation