English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի






UNIDO ծրագիր <<ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար>>

( Հոկտեմբերի 23, 2007 )


UNIDO-ի Հայաստանի գրասենյակը ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՏՏ հիմնադրամի համագործակցությամբ 2007թ. հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպելու է կլոր սեղան քննարկում <<ՏՀՏ-ն ՓՄՁ-ների զարգացման համար>> թեմայով, որին կմասնակցեն պաշտոնյաներ, ՏՏ փորձագետներ և ձեռներեցներ ՓՄՁ-ներին տրամադրվող զարգացման ծառայություններին և գործարար տեղեկատվությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների արագ աճն ընձեռում են ոլորտի զարգացման մեծ հնարավորություններ զարգացող երկրներում: Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերը ոլորտի զարգացման և աշխատատեղերի ստեղծման հարցում` վերջիններիս տրամադրվող աջակցությունը հանդիսանում է UNIDO-ի փոքր բիզնեսի զարգացման մոդուլի կարևոր նպատակներից մեկը: Այս մոդուլի շրջանակներում լուծվում են զարգացող երկրների ՓՄՁ-ների տեղեկատվական պահանջները տեղական մակարդակով տեղեկատվական լուծումների տրամադրման կայուն ունակությունների զարգացման և ՏՀՏ աջակցության միջոցով: UNIDO-ն օգնում է զարգացող երկրներին ստեղծել <<մեկ պատուհանի ծառայություններ>> փոքր և միջին ձեռնարկություններին տեղեկատվական և ՏՀՏ ոլորտում աջակցության նպատակով:

Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման աջակցությանն ուղղված UNIDO-ի ծրագրի շրջանակներում վերջինս կօգնի Երևանում ՓՄՁԶԱԿ-ում հիմնել մեկ կենտրոնական <<մեկ պատուհանի ծառայությունների>> տրամադրման հաստատություն և շրջանների տասը մասնաճյուղերին տրամադրել ՏՀՏ ծառայություններ շրջաններում բիզնես ռեսուրս կենտրոնների կայուն ցանցի ստեղծման միջոցով: Այս ցանցը հնարավորություն կընձեռի Երևանից դուրս գտնվող ՓՄՁ-ներին նույնպես օգտվել առկա տեղեկատվական և ՏՀՏ աջակցության ծառայություններից: Ավելի մեծ ուշադրություն կդարձվի նաև գործարար տեղեկատվության հետ կապված լուծումներին ոլորտին առնչվող կոնկրետ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի Հայաստանի բիզնես տեղեկատվության ցանց (ՀԲՏՑ), որպես ՓՄՁ-ների աջակցության մեկ կենտրոնական հաստատություն: ՀԲՏՑ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ-ներին կտրամադրվեն կոմերցիոն և առկա պահանջարկից բխող ծառայություններ բիզնեսի երեք կարևոր ոլորտներում, որոնք են.
   ա. տեղեկատվական լուծումները,
   բ. ՏՀՏ աջակցությունը ձեռնարկություններին,
   գ. ինտերնետի հետ կապված լուծումները ձեռնարկությունների համար:

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation