|
|
|
 |
|
 |
|
 |


|
|
17.09.07
Այսօր Երևանում` «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել «Ինովացիոն ոլորտի զարգացումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում-2007» համաժողովի բացումը:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն իր ուղերձն է հղել համաժողովի մասնակիցներին, որտեղ ըդգծել է. «Համաժողովի քննարկումների առարկան Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքականության հիմնական ուղղություններից է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու բարձր տեխնոլոգիական մշակումների, ինովացիոն գործունեության և գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավոր հատվածի և երկրի ընդհանուր տնտեսության մրցունակությունը խթանող միջոցառումների իրականացումը, համապատասխան ենթակառուցվածքների, այդ թվում նաև ինկուբատորների և տեխնոպարկերի ստեղծումը»:
«Ինովացիոն ոլորտի զարգացումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում-2007» համաժողովը Հայաստան է բերել շուրջ 20 երկրների գործարարների, փորձագետների ու պետական պաշտոնյաների, որոնք քննարկելու են տնտեսության մեջ նորարարությունների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր: «Վստահ եմ, որ այս համաժողովը հնարավորություն կընձեռի տեղական մասնագետներին ծանոթանալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փորձին: Կարծում եմ, որ մասնակիցների այսպիսի ներկայացուցչական կազմը վկայում է այն մասին, որ Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և գործարարների համար, և հիմք է տալիս հուսալու, որ սա հաջող սկիզբ կլինի արտերկրի փորձառու գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցության և մեր երկրում այդ փորձի նպատակաուղղված տեղայնացման գործընթացում»,- ասված է վարչապետի ուղերձում:
Աղբյուր` Panorama.am
|
| << Վերադառնալ |
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
|
|
|
|
|
|
 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |