English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի



24.09.07

“Սինոփսիս Արմենիա” ընկերության եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի կստեղծվի “Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր” համահամալսարանական ամբիոնը:

Ինչպես “Արմենպրես”-ին տեղեկացրեց ընկերության համալսարանական ծրագրերի ավագ համակարգող, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը, “Սինոփսիս”-ը տրամադրում է երիտասարդ դասախոսների համար նախատեսված դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անվամբ: Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի մոտ համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

Համաձայն պայմանագրի` “Սինոփսիս”-ը համալսարանին կտրամադրի նաեւ “Սինոփսիս”-ի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ եւ դրանց օգտագործման լիցենզիաներ:

Նշենք նաեւ, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն այսօր ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտի համար կադրերի պատրաստման գործում արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ինֆորմացիոն-տեխնիկական ենթակառուցվածքի զարգացման համար “Սինոփսիս” ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանին հանձնեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի “Պատվավոր դոկտոր” կոչումը:

Միաժամանակ, ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, “Սինոփսիս Արմենիա” ընկերության գլխավոր-գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին շնորհվել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի “Բարեկամների ակումբի պատվավոր ասպետ”-ի կոչումը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
<< Վերադառնալ

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation